Հայ առաքելական եկեղեցուն պատկանող Վերածննդի այգում (մոտ 4 հա) ՀՈԱԿ-ը սկսել է ջրագծի անցկացման աշխատանքները

Նոր Նորք վարչական շրջան
Հայ առաքելական եկեղեցուն պատկանող Վերածննդի այգում (մոտ 4 հա) ՀՈԱԿ-ը սկսել է ջրագծի անցկացման աշխատանքները։
Նախնական հաշվարկով նոր ջրագիծը կլինի 1100 մ, իսկ եղած ջրագիծը կնորոգվի։
Եվ անմխիթար, չխնամված այգին մոտ մեկ ամսից կսկսի շնչել։ Գարնանը նախատեսվում է նաեւ ծառատունկ։