ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-ում ոստիկանները 11 անգամ կրակել են աուտիզմով հիվանդ 13-ամյա տղայի վրա

ԱՄՆ Յուտա նահանգում  իրավապահները 11 անգամ կրակում են աուտիզմով հիվանդ 13-ամյա տղայի վրա հայտնում է globalnews-ը: Համացանցում տարածված տեսակադրերում երևում է, թե ոստիկաններն ինչպես են վազում անչափահասի հետևից, հետո պահանջում բարձրացնել ձեռքերն ու գետնին պառկել: Դեռահասն այդ պահին հապաղում է, իսկ ոստիկանության աշխատակիցը կրակ է բացում նրա ուղղությամբ: 

Հայտնի է, որ ոստիկաններին կանչել է հենց դեռահասի մայրը՝ հայտնելով, որ որդու մոտ հոգեկան պոռթկում է սկսվել և որ իրեն օգնություն է հարկավոր: 

Հայտնի է, որ տուժածի կյանքը հնարավոր է եղել փրկել, սակայն նա ներքին օրգանների մի շարք վնասվածքներ է ստացել:  

auroranews.am