Հանգուցյալի տան ջերմոցում կանեփ է հայտնաբերվել. ցանել էր անձնական կարիքների համար

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Վահագնի գյուղի մի բնակիչ տան բակում թմրամիջոց է ապօրինի աճեցնում, պահում և օգտագործում:

Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո քրեական հետախույզները նշված տան ջերմոցում հայտնաբերեցին կանեփի 21 բույս:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հայտնաբերվածը հանգուցյալ տանտիրոջն է, նա էր կանեփն աճեցրել, մշակել իր օգտագործման համար:
Կանեփի թփերն արմատախիլ են արվել:

Նշանակվել են փորձաքննություններ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: