Խաժակյանը Խաժակյան չէր լինի, եթե չփորձեր պարզ փաստերը խեղաթյուրել ու դրա միջոցով իրեն հարմար իրականության պատկեր ներկայացնել:
Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար
Դավիթ Խաժակյան
ը գրառմամբ անդրադարձել է այն փաստին, որ Երեւանի քաղաքապետի ծառայողական մեքենան հիմնականում ինքը՝ քաղաքապետն է վարում, բայց մինչեւ այս տարվա սկիզբը հաստիքում վարորդ է գրանցված եղել:
Այս հանգամանքը Խաժակյանը համեմատում է իր վարորդի անվան հետ կապ ունեցող հայտնի քրգործի հետ՝ փորձելով նույնացնել երկու իրավիճակները:
Հարցն այն է, որ, ըստ մամուլի հրապարակումների, «Խաժակյանի վարորդի» գործի էությունն այն չէ, թե ինչ ծանրաբեռնվածությամբ է աշխատել «Լույս» խմբակցության վարորդ Արմեն Մխիթարյանը, այլ այն, որ Մխիթարյանի փոխարեն Երեւանի համայքային բյուջեից աշխատավարձը պարբերաբար ստացել է այլ անձ՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի վարորդը: Ավելին, ըստ գործի նյութերի, հենց Մարուքյանի վարորդն է Խաժակյանին երաշխավորել Մխիթարյանին, որն էլ անմիջապես քաղաքապետարանում աշխատանքի անցնելուց հետո աշխատավարձի քարտը փոխանցել է նրան՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության վարորդին:
Արդ, դատելով մամուլի հրապարակումներից, իրավապահներին ուշադրությունը գրավել է այն, թե ինչպե՞ս է պատահել, որ Երեւանի քաղաքապետարանում գրանցված վարորդ Մխիթարյանն իր աշխատավարձի քարտը փոխանցել է ԱԺ աշխատակազմում հրամանագրված վարորդին:
Ինչ վերաբերում է քաղաքապետի ծառայողական մեքենան մինչեւ այս տարվա փետրվարը սպասարկող վարորդին, այստեղ միանգամայն այլ պատկեր ունենք: Նախ՝ քաղաքապետի վարորդը մինչեւ ազատվելը պարտաճանաչ կերպով հաճախել է աշխատանքի եւ կատարել է իր պարտականությունները (իսկ վարորդի պարտականությունների մեջ մտնում է ոչ միայն մեքենա վարելը, այլեւ այն սպասարկելը) եւ, որ ամենակարեւորն է, ի տարբերություն վերեւում նկարագրված դեպքի, այս դեպքում համայքի փողերը տնտեսվել են, ոչ թե վատնվել հանուն երրորդ անձանց կարիքների: Չհաշված ի դեպ, այն, որ քաղաքապետի մեքենայի վառելիքի ծախսի վրա զգալի տնտեսումներ են արվում:
Խաժակյանը Խաժակյան չէր լինի, եթե չփորձեր պարզ փաստերը խեղաթյուրել ու դրա միջոցով իրեն հարմար իրականության պատկեր…
Опубликовано Hakob Karapetyan Среда, 23 сентября 2020 г.