ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի որևէ գույք պետությանը չի նվիրաբերվել: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:
«Հայտարարություններ արվել է իր պաշտպանական կողմից, դրանից հետո որևէ բան տեղի չի ունեցել, քանի որ դատախազությունը ներկայացրել էր, որ այս փուլում նպատակահարմար չէ, որ պետությունն այդ գույքը նվեր ընդունի», — նշել է Բաբայանը: