Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Volkswagen մակնիշի ավտոմեքենայի վարորդը Այվազովսկի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային և առաջ ընթանալով՝ գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Վթարի մասին Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակ, որտեղից ժամանել է ավագ տեսուչ Վարդգես Պողոսյանն ու Բենիկ Արզումանյանը: Ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Սմբատ Պետրոսյանի
shamshyan.com