Հարավային ու Հյուսիսային Կորեաների միջև լարվածության խորացմանը նպաստել է ևս մեկ արտակարգ դեպք: Հյուսիսկորեացի զինվորականները սպանել ու այրել են Հարավային Կորեայի պաշտոնատար անձանցից մեկին: Այս մասին տեղեկացնում են Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունից՝ փոխանցում է BBC-ն:
Պաշտոնական Սեուլի հավաստմամբ՝ հարավկորեացի տղամարդն անհետացել էր սահմանին պարեկություն անող նավից, այնուհետև՝ հայտնաբերվել հյուսիսային հարևանի ջրերում:
Հյուսիսկորեացի զինվորականները նախ կրակել են պաշտոնյային, հետո՝ յուղ են լցրել վրան ու հրկիզել: Հարավային Կորեան խստորեն դատապարտել է «դաժան արարքը»: