ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է հետևողական պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` ՀՀ սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:
Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, Արևմտյան մաքսատուն-վարչության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից «ՀայՓոստ» ընկերության փոստի փոխանակման կենտրոնում իրականացված հսկողության արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների անօրինական տեղափոխման հերթական դեպքը: