Դիմակ չկրելու համար Նաիրա Զոհրաբյանը դատարանի բակում ոստիկաններին բժշկի տեղեկանք ներկայացրեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրի բակում ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դիմակ չկրելու համար բժշկի տեղեկանք ներկայացրեց ոստիկաններին:

Նշենք, որ այսօր այստեղ քննվում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը, որը դատարանին ներկայացրել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը:

Ծառուկյանին աջակցելու են եկել մի խումբ համակիրներ, ԲՀԿ-ական պատգամավորներ: Ժամանելով դատարան՝ Զոհրաբյանն ասաց. «Միանգամից այս թուղթը կպցնեմ վրաս, որ վայրկյանը մեկ ինձ չմոտենան»:

Ծանոթանալով տեղեկանքին՝ ոստիկանը ինչ-որ դիտարկում արեց՝ ասելով, որ գրիչով ավելացում է արված, ինչին Զոհրաբյանն արձագանքեց. «Ես չգիտեմ՝ բժշկի գրիչը ինչ է արել, սա պոլիկլինիկան է տվել, գնացեք՝ տնօրենից ճշտեք»:

Պատգամավորը տեղեկացրեց, որ տեղեկանքի վրա առկա է բուժհաստատության կնիքը:

 

armtimes.com