ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը վայր է դնում մանդատը: Նա համապատասխան դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:
Այս առնչությամբ Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է.
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գայանե Աբրահամյանը սեպտեմբերի 25-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: