Մենք էլ ունենք էական կորուստներ, հակառակորդն էլ ունի շատ էական կորուստներ․ վարչապետ

Մենք էլ ունենք էական կորուստներ, հակառակորդն էլ ունի շատ էական կորուստներ․ վարչապետ

pash

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում անդրադարձավ հակառակորդի սանձազերծած մարտական գործողությունների արդյունքում մեր և թշնամու ունեցած կորուստներին։

«Ինչ վերաբերում է կորուստներին, այո, մենք էլ ունենք կորուստներ, էական կորուստներ, հակառակորդն էլ ունի շատ էական կորուստներ։ Այս պահին մարտական ծանր գործողություններ են ընթանում, և քանի որ իրավիճակը զարգացող է, որևէ պահի որևէ հայտարարություն կարող է ճիշտ դուրս չգալ։ Այնպես որ իմ կոչն է հետևել Զինված ուժերի, Հայկական տեղեկատվական միասնական հարթակի տրամադրած տեղեկատվությանը»,- նշեց վարչապետը։