Քիմ Քարդաշյանն իր միլիոնավոր հետևորդներին տեղեկացրել է՝ Արցախում հայերը հարձակման են ենթարկվել Ադրբեջանի կողմից, դրանք «բախումներ» չեն ու հորդորել է՝ կոչ անել Բաքվին դադարեցնել ուժի կիրառումը, զգուշացնել Թուրքիային՝ դադարեցնել զենք և մարտիկներ մատակարարելը: «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Քարդաշյանը :
«Կոչ արեք Բաքվին դադարեցնել ուժի կիրառումը, դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Ադրբեջանին, որն օգտագործվում է հայերի դեմ և զգուշացրեք Թուրքիային` դադարեցնել զենք և մարտիկներ ուղարկել Բաքու»,-գրել է Քարդաշյանը:
Պետք են միջազգային դիտորդներ, որ ուսումնասիրեն և միջազգային քաղաքական և դիվանագիտական միջոցառումների կոչ անեն `կանխելու անհարկի սրացումն ու ողբերգությունը: Քարդաշյանը հղում է տեղադրել և խնդրել, որ դրանով Ադրբեջանի հարձակումը կանխելու համար Սպիտակ տանը և Կոնգրեսին կոչ անեն:
«Արցախում հայերը հարձակման են ենթարկվել: Մենք աղոթում ենք խիզախ տղամարդկանց և կանանց համար, ովքեր վտանգում են իրենց կյանքը `պաշտպանելու Արցախը և Հայաստանը»,-շեշտել է Քարդաշյանը: