«Ես լիովին աջակցում եմ հայ ժողովրդին, որը Լեռնային Ղարաբաղում հարձակման է ենթարկվում ադրբեջանական ուժերի կողմից»:
Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կիպրոսյան պատվիրակության ղեկավար Նիկոս Տորնարիտիսը՝ հավելելով, որ որպես Կիպրոսի պատվիրակության ղեկավար՝ կտեղեկացնի իր գործընկերներին առկա իրավիճակի մասին: