Աղոթում եմ Հայաստանի համար. Քանյե Ուեսթ

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը` ամերիկացի հանաճանաչ ռեփ-կատարող Քանյե Ուեսթը, Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սանձազերծված ռազմական գործողությունների ֆոնին հայտնել է, որ աղոթում է Հայաստնի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քանյե Ուեսթն այս մասին գրառում կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Աղոթում եմ Հայաստանի համար, աղոթում եմ Բրեոննա Թեյլորի ընտանիքի համար, աղոթում եմ համաճարակի պատճառով վերափոխված աշխարհի համար, աղոթում եմ Աստծո սիրո համար, որ ծածկի մեզ բոլորիս, մեր ընկերներին և ընտանիքին, փափկեցնի աշխարհի սրտերը: Շնորհակալ եմ տեր Աստված մեր կյանքերի համար: Հիսուսի անունով, Ամեն»,-գրել է ռեփերը: