Թյուրքալեզու սոցիալական ցանցերում հայտնվել են Ադրբեջան ժամանած և ղարաբաղյան մարտերում զոհված սիրիացի վարձկանների ցուցակները՝ հայտնում է WarGonzo տելեգրամ ալիքը:
Աֆրինում «Մարդու իրավունքների պաշտպանություն» կազմակերպությունը հրապարակել է Ղարաբաղի պաշտպանության բանակի դեմ ռազմական գործողություններին մասնակցող սիրիական ստորաբաժանումների և զինյալների անուններ: Ըստ այս կազմակերպության՝ սպանվել է շուրջ 80 զինյալ:
Իր հերթին, Արցախի Պաշտպանության բանակը խոստացել է ճշգրիտ տվյալներ հրապարակել Սիրիայից Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններին մասնակցող զինյալների վերաբերյալ:
Ավելի ուշ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Ունալ Չեվիկոզն ասել է. «Ցավոք, լուրեր կան, որ Թուրքիան ջիհադականներ է ուղարկել Ադրբեջան»: