Իսրայելի կողմից Ադրբեջանին գերժամանակակից սպառազինության տրամադրումը մեզ համար անընդունելի է։ Դիվանագիտական խողովակներով բազմիցս այդ մասին հայտնել ենք իսրայելցի մեր գործընկերներին։ Հարկ է նշել, որ դա ցավալի է հատկապես այն ժամանակաշրջանում, երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ագրեսիա է իրականացնում ՀՀ-ի և Արցախի դեմ։ Իսրայելի այս գործելաոճը մեզ համար անընդունելի է։ Ելնելով այս իրավիճակից՝ ԱԳՆ-ն որոշել է խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին։ [ՀՀ ԱԳՆ]