Ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողները հրետակոծության տակ են ընկել Արցախի Մարտունի քաղաքում, կա երկու վիրավոր, նախնական տվյալներով երկուսն էլ Ֆրանսիայի քաղաքացի:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:
Միասնական տեղեկատվական կենտրոնից էլ հայտնում են, որ վիրավորվել են Le Monde-ի 2 լրագրող (Ֆրանսիայի քաղաքացիներ): Նրանց տեղափոխում են Մարտունու հիվանդանոց: