Թշնամական չորս անօդաչու թռչող սարքեր են հայտնվել Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի օդում. Նիկոլ Փաշինյան

Թշնամական չորս անօդաչու թռչող սարքեր են հայտնվել Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի օդում:
Հայաստանի ՀՕՊ ուժերը արդեն իսկ ոչնչացրել են դրանից երեքին: Ընթանում է չորրորդի տեղորոշման եւ չեզոքացման գործընթացը:
Լրացում՝ րոպեներ անց չորրորդն էլ ոչնչացվեց:
Հանդարտ, վստահ եւ դուխով: Հաղթելու ենք: