Ստացել ենք մի տեսագրություն Վրաստանի մասին, որն առաջացրել էր ընթերցողների մտահոգությունը։ Տեսանյութում զինտեխնիկայի շարասյուն է։ Մտահոգություն էր հնչում, որ հնարավոր է «Վրաստանի տարածքով սպառազինություն է ուղարկվում Ադրբեջան»։
Ցանկանում ենք տեղեկացնել, որ տեսանյութն արվել է ոչ թե Բորժոմիյում, ինչպես հայտնում էր հեղինակը, այլ Ախալցխայում՝ երկաթուղային կայարանի մոտ, որի հարևանությամբ գտնվում է Վրաստանի ԶՈւ «Օրփոլո» զորավարժարանը, որտեղ Վրաստանի ԶՈւ ստորաբաժանումներն անցկացնում են զորավարժություն։
Բացի այդ, պատկերված տեխնիկան ոչ թե տանկեր են, ինչպես նշվում է տեսանյությում, այլ՝ հրետանային ստորաբաժանում։ Զինտեխնիկայի թվում են՝ 152մմ տրամաչափի «Ակացիա» ինքնագնաց հաուբիցներ, ՄՏԼԲ ԶՈւ-23-2-ներ, ղեկավարման մեքենաներ, և, հնարավոր է, նաև ուկրաինական արտադրության «Положение-2» հետախուզական ավտոմատացված ակուստիկ համալիր։
Նշենք նաև, որ թեմային անդրադարձել է Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ հավաստելով, որ տեսանյութում երևացող ռազմական տեխնիկան Վրաստանի զինված ուժերինն է, իսկ տեղաշարժն էլ պայմանավորված էր Վրաստանի անվտանգային հարցերով։