Մեղրիի համայնքապետարանից տեղեկացնում են, որ այսօր՝ ժամը 10։00֊ից ողջ համայնքում գործարկվելու են տագնապ ազդարարող շչակներ՝ դրանց տեխնիկական վիճակը ստուգելու նպատակով։
Համայնքապետարանից կոչ են անում չանհանգստանալ և որևէ գործողության չդիմել։
«Մյուս օրերին նման ազդարարում լսելու դեպքում խնդրում ենք առանց խուճապի մատնվելու տեղավորվել ապաստարաններում։
Խնդրում ենք տարածել և իրազեկել նաև սոցցանցերից չօգտվող ձեր բարեկամ-ծանոթներին»,- ասված է հաղորդագրության մեջ: