Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում բանակցելու նոր տարբերակ է առաջարկել:
Մակրոնը, Ռոյթերզի փոխանցմամբ՝ ասել է, որ աշխատանքը կսկսվի ուրբաթ երեկոյից, քանի որ Ֆրանսիան ակտիվացրել է միջնորդի իր ջանքերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:
Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է հրադադարի մասին իր կոչը: