Մակրոնը զանգահարել է Ալիեւին եւ կոչ արել վերականգնել հրադադարի ռեժիմը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ կոչ արել վերականգնել հրադադարի ռեժիմն ու Ղարաբաղի շուրջ բանակցությունները։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։

Ալիեւը Մակրոնին ասել է, թե Երեւանը մեծ հարված է հասցրել Ղարաբաղի բանակցային գործընթացին, իրավիճակի պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի վրա։