Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Գեղարքունիքի մարզի սիրելի բնակիչներ
Ես իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում ձեզ՝ այս ծանր ու դժվար օրերին համախմբվելու և միասնական ուժերով հայրենասիրական մեծ գործունեություն ծավալելու համար:
Անգնահատելի է ձեր նվիրվածությունը մեր սահմանին, Արցախում բնակվող մեր հայրենակիցներին տարատեսակ աջակցություն ցուցաբերելու հարցում:
Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում Գեղարքունիքի մարզի բոլոր բնակիչներն, հիմնարկ-ձեռնարկություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, առողջապահական, կրթա-մշակութային հաստատություններին, մանկավարժական կոլեկտիվներին, դպրոցականներին, բարերարներին, կենսաթոշակառուներին և բոլոր բոլոր նրանց, ովքեր ոչինչ չեն խնայում և այս օրերին աջակցելու հարցում վճռական են տրամադրված: Շնորհակալություն նրանց, ովքեր այս պահին մարտնչում են թշնամու դեմ, ովքեր ինքնաբուխ կերպով մեկնում են հայրենիքի սահմանները պաշտպանելու, ցանկություն հայտնում իրենց զինվոր եղբայրների հետ կողք կողքի պայքար մղելու:
Ես խոնարհվում եմ այսքան պատրաստակամ և հայրենասեր լինելու ձեր ձգտումների առաջ:
Մեկ անգամ ևս ուզում եմ ասել, որ հայ ժողովուրդն անպարտելի է, և այս պայքարում նրա հաղթանակն անխուսափելի է: