Այս օրերին մեր հասարակության որոշակի շրջանակներում լուրեր շրջանառվեցին թե հնարավոր է փորձնական Օդային տագնապի ազդանշան լինի:
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը պաշտոնապես հայտնել է, որ այս պահին չկա Օդային տագնապի ազդանշան տալու անհրաժեշտություն, բայց հարկ եղած դեպքում այն լինելու է ոչ թե փորձնական, այլ իրական:
Նա նշել է, որ արտակարգ իրավիճակների նախարարությունն ունի իրազեկման անհրաժեշտ բոլոր միջոցները՝ «Օդային տագնապ»-ի դեպքում բնակչությանն այդ մասին օպերատիվ տեղեկացնելու համար:
Ստորեւ տեղադրում ենք նաեւ տեսանյութ, թե ինչ պետք է անել «Օդային տագնապ»-ի դեպքում: