Վերջին օրերին ստացվում են տեղեկություններ Ռուսաստանի հայ համայնքում տարբեր գործողություններ հրահրելու փորձերի մասին: Դրանք իրականացվում են ցանցում ապատեղեկատվություն տարածելով:
Մեր բոլոր հայրենակիցներին խնդրում ենք զգոն լինել ստեղծված իրավիճակում, չտրվել սադրանքներին, ինչպես նախկինում, պահպանել Ռուսաստանի Դաշնության օրենքները և նման դրսևորումների դեպքում անհապաղ դիմել դեսպանատուն:
Նշենք, որ դեսպանատունն անմիջապես ստուգում է ստացվող տեղեկատվությունը, դեսպանատան տարբեր բաժինների ներկայացուցիչներն էլ մշտական կապի մեջ են իրենց ռուս գործընկերների հետ: