Այսօր մասնակցեցի Քրեակատարողական ծառայության կամավորական համահավաք վաշտին ռազմաճակատ ճանապարհելու միջոցառմանը։ Տղաների ոգին տեղն է․ խոսք տվեցին հաղթանակով վերադառնալ։
Տղերք, վստահ եմ, որ խոստումներդ կատարելու եք ու անչափ հպարտ, որ ձեր պես հայրենիքին նվիրված գործընկերներ ունեմ, որոնք պատրաստ են իրավակարգի ամրապնդման իրենց գործը ժամանակավոր թողնել և նվիրվել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։
Անփորձանք ու հաղթական վերադարձ եմ ցանկանում՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Արցախի Հանրապետության և հանուն հայ ազգի