Հերթագրում կազմակերպել հնարավոր չէ, սակայն վստահ ենք՝ յուրաքանչյուրիս համար ամենակարևորը արյան անհրաժեշտ խմբաքանակի ապահովումն է. Արյունաբանական կենտրոն

Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը հայտարարություն է տարածել, որում նշվում է.
«Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր առավել, քան երբևէ ողջ հայությունը համախմբված է մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ սատարել և օգնել հայոց բանակին:
Հաշված րոպեների ընթացքում արյան բանկի առջև գոյացող մեծ հերթերը վկայում են այն մասին, որ յուրաքանչյուրն իր ուժերի ներածին չափով ցանկանում է օգտակար լինել:
Ցավոք, ստեղծված իրավիճակում հնարավոր չէ կազմակերպել հերթագրում, սակայն վստահ ենք, որ յուրաքանչյուրիս համար ամենակարևորը ոչ թե անհարմարություններից խուսափելն է, այլ արյան անհրաժեշտ խմբաքանակի ապահովումը:
Հարկ է նշել, որ մեր կամավորների մեծ պատրաստակամության և բուժանձնակազմի անդադար աշխատանքի շնորհիվ հնարավոր է դառնում արյան պաշարների համալրումը:
Շնորհակալ ենք, որ հետևողական եք մեր կոչերին, աջակցում եք և մշտապես մեր կողքին եք»: