Եթե Ադրբեջանի ԶՈՒ-ն ունենա հաջողություն, դա կնշանակի ԼՂ հայերի ցեղասպանություն. Փաշինյան

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի հայությունն այսօր կենսական վտանգի առաջ է կանգնած: Նիկոլ Փաշինյանն  այս մասին ասել է BBC-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային:

«Դուք ասում եք, որ Ստեփանակերտից եք գալիս: Տեսել եք, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը կենսական, գոյության վտանգի առաջ է կանգնած: Ամբողջ խնդիրն այն է, որ, եթե Ադրբեջանի զինված ուժերն ունենան հաջողություններ, սա կնշանակի Լեռնային Ղարաբաղի հայերի ցեղասպանություն»,- ասել է Փաշինյանը:

«Եվ Արցախը, այո՛, Հայաստան է, հայերի երկիր է, որովհետեւ միշտ այնտեղ բնակչության 80 եւ ավելի տոկոսը եղել են հայեր: Եվ այսօր էլ այդպես է: Եվ ի՞նչ պրոբլեմ կա սրա հետ: Ադրբեջանն ուզում է, որ այնտեղ հայեր չապրեն: Դրա համար էլ այսօր ահաբեկիչների աջակցությամբ հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա: Եվ ի՞նչ է առաջարկվում, որ Լեռնային Ղարաբաղի հայերն ասելու են` քանի որ դուք ահաբեկիչներ եք, ուրեմն մենք հրաժարվո՞ւմ ենք մեր արմատներից: Չի կարող լինել նման բան»:Վարչապետը նշել է, որ Արցախը Հայաստան է, հայերի երկիրն է, որովհետև միշտ այնտեղ բնակչության 80 և ավելի տոկոսը եղել են հայեր, եւ այսօր էլ այդպես է: Ադրբեջանն ուզում է, որ այնտեղ չապրեն հայեր, դրա համար էլ այսօր, ահաբեկիչների աջակցությամբ, հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա: Եվ ի՞նչ ենք ասելու  Լեռնային Ղարաբաղի հայերը՝ ասելու են մենք հրաժարվում ենք մեր արմատներից, որովհետեւ դուք ահաբեկիչնե՞ր եք: Չի կարող լինել նման  բան»,- նշել է վարչապետը:

Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե «որոշ բանաձևերով Լեռնային Ղարաբաղը համարվում է Հայաստանի կողմից օկուպացված տարածք», Փաշինյանը հակադարձել է՝ ասելով, որ չկաորեւէ ապացույց կամ վարկած այն մասին, որ Հայաստանն օկուպացրել է իր տարածքը: Ըստ վարչապետի, չկա նման միջազգային օրենք:

«Բոլորը մեջբերում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւեր, բայց քչերն են դրանք կարդացել: Այնտեղ չկա որեւէ բան, որը խոսի այն մասին, թե Հայաստանն օկուպացրել է որեւէ տարածք: Խնդիրն այն է, որ Ադրբեջանը միշտ հրաժարվել է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,-նշել է վարչապետը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այս հղումով:

 

armtimes.com