Վախկոտներն ու դավաճանները պետք է տեղ չունենան մեր շարքերում. Աննա Հակոբյան

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս գիշեր, օգտվելով տեխնիկական հնարավորություններից՝ կեսգիշերն անց զանգահարել է առաջնագծի տարբեր տեղամասեր, զրուցել հրամանատարների, զինվորների հետ։

Տեսանյութն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է նաեւ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ նշելով. «Վախկոտներն ու դավաճանները պետք է տեղ չունենան մեր շարքերում:

Կեցցե՛ հայ ԶԻՆՎՈՐԸ։

Կեցցե՛ ԱՆՎԱԽ, ՀԱՎԱՏԱՐԻՄ, ՔԱՋ և ՀՊԱՐՏ մեր զինվորը, որին հնարավոր չէ՛ ՎԱԽԵՑՆԵԼ, որին հնարավոր չէ՛ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ, որին հնարավոր չէ՛ ԿՈՏՐԵԼ կամ՝ ԳՆԵԼ»: