Facebook-ը հեռացրել է Ադրբեջանում գրանցված 1000-ից ավելի օգտահաշիվ և մոտ 8000 էջ՝ հայտնում է Buzzfeed News-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ օգտահաշիվներն ու էջերը կապ են ունեցել իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության հետ և օգտագործվել են ընդդիմության և լրատվամիջոցների դեմ:
Այդ երկրի իշխանությունների կատարած մանիպուլյացիաների մասին շուրջ մեկ տարվա ուսումնասիրությունից հետո բարձրաձայնել էր սոցիալական ցանցի նախկին փորձագետ Սոֆի Չժանը, որը հետո ազատվել էր աշխատանքից: