Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մի շարք հեռախոսազրույցներից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունները՝գերիների և զոհվածների մարմինների փոխանակման համար:
Այս մասին հաղորդում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը: «ՌԴ Արտգործնախարարի միջնորդությամբ այս թեմայով խորհրդակցություններ անցկացնելու համար հոկտեմբերի 9-ին Մոսկվա են հրավիրվել Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարները»,-ասված է Կրեմլի հաղորդագրությունում: