Քիմ Քարդաշյանը իր հետևորդներին ևս կոչ է արել միանալ արշավին

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը 1 մլն դոլար է նվիրաբերել «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքին՝ կոչ անելով իր հետևորդներին նույնպես միանալ արշավին և կատարել հանգանակություններ:

Նշենք, որ Քարդաշյան ընտանիքի անդամները ակտիվորեն հետևում են Արցախում ծավալված ռազմական գործողություններին և իրենց հնարավորությունները գործադրում՝ միջազգային հանրությանը տեղեկացնելու Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին: