Իսրայելական «Lev Yehudi» (հրեական սիրտ) կազմակերպությունը երեկ դատական հայց է ներկայացրել Իսրայելի Գերագույն դատարան ՝ պահանջելով անհապաղ դադարեցնել Ադրբեջանին զենքի մատակարարումը:
Իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյբուքում գրառմամբ հատնում է, որ Իսրայելի բոլոր առաջատար լրատվամիջոցները գրում են այս մասին:
Դատական գործը հարուցվել է Պաշտպանության նախարար Բենի Գանցի եւ ՊՆ արտաքին կապերի վարչության պետ Ռեյչել Հենի դեմ:
Հայցը հիմնավորված է նրանով, որ այսօր Ադրբեջանը վերածվել է ահաբեկիչների բազայի, որոնք գալիս են Սիրիայից, Իրաքից, Աֆղանստանից: Եվ այն փաստը, որ այսօր Ղարաբաղում տեղի է ունենում հայ բնակչության ցեղասպանություն, և Իսրայելն անուղղակիորեն կապված է դրա հետ: