Լսում եմ ռուսական հեռուստաբանավեճերը և փորձում եմ հասկանալ՝ հիմա դուք որսորդ եք , թե …….

 Լսում եմ ռուսական հեռուստաբանավեճերը և փորձում եմ հասկանալ՝ հիմա դուք որսորդ եք , թե …….՝ ինչպես հայտնի անեկդոտում է։
Որքան հասկանում եմ, ռուս լրագրողներին հրաման է տրված նվազեցնել և կասկածի տակ դնել հայկական զինված ուժերի մարտունակությունը և մեծարել ադրբեջանական զինված ուժերը, որ հետո ասեն՝ մենք չլինեինք՝ դուք կորած էիք։ Ուրեմն պետք է հստակ հասկանալ, որ ադրբեջանական բանակ գոյություն չունի, այլ գոյություն ունեն թուրքկան բանակի ինստրուկտորներ և ավիացիա, հազարավոր միջազգային ահաբեկիչներ, բազմամիլիարդանոց և բարձրորակ զինատեսակներ, որոնց դեմ անգամ ձեր՝ փառաբանված ռուսական բանակը ահռելի մեծ դժվարությամբ է պայքարում Սիրիայում և Լիբիայում և դեռևս չի կարողանում հաղթել։ Եթե ցանկանում եք օգնել, իսկ Ես շատ հուսով եմ , որ այնքան խելացի եք, որ՝ ցանկանում եք, որովհետև ձեր Հյուսիսային Կովկասում արդեն իսկ անհանգստություն, մտահոգիչ և անջատական տրամադրություններ են նկատվում, ուրեմն արեք արժանապատվորեն և չփորձեք հանկարծ նվազեցնել մեր հերոսների սխրանքները։ Մեր հզոր բանակը հերոսաբար դիմակայում է և’ զինատեսակներով, և’ քանակով իրենից մի քանի անգամ գերազանցող խավարի ուժի դեմ։ Տրաբանությունը և անգամ բանականությունը հուշում է, որ Հայաստանի և Ռուսաստանի շահերն այս պահին մեծապես համընկնում են, որի արտացոլումը , հուսով եմ , շատ շուտով կտեսնենք, բայց մինչև այդ, Ես խնդրում եմ, դիֆերամբների հարցում մի փոքր զգույշ եղեք։ Ես պնդում եմ, որ Անկարայի և Բաքվի տարածաշրջանային այս տեռորը գոյութենական վտանգներ է պարունակում ոչ միայն Հայաստանի , այլև՝ Ռուսաստանի համար։
ՓԱ՜ՌՔ հԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ, ՓԱ՜ՌՔ ՄԵՐ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ԱՅՍՕՐ ՊԱՐԳԵՎՈՒՄ ԵՆ ՄԵԶ ԱՊՐԵԼՈՒ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ։
P.S
ԴԱԴԱՐԵՑՐԵՔ ՆԵՐՔԻՆ ԳԶՎՐՏՈՑԸ, ՀԱՐԳԵՔ ՍԱՀՄԱՆԸ ԵՎ ԵՐԿԻՐԸ ՊԱՀՈՂ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ, ԵՂԵՔ ՄԻԱՍՆԱԿԱՆ, ԻՆՉԸ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԼԽԱՎՈՐ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՑ Է։