ՄԻԵԴ-ը մերժել է Թուրքիայի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցը չեղարկելու դիմումը

 Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Թուրքիայի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցի չեղարկման վերաբերյալ վերջինիս կառավարության դիմումը։

«ՄԻԵԴ-ը մերժեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշողլուի ներկայացրած բողոքը, որով վերջինս խնդրել էր վերացնել ս.թ. հոկտեմբերի 6-ին Հայաստանի դիմումի հիման վրա Թուրքիայի նկատմամբ ՄԻԵԴ-ի կիրառած միաջանկյալ միջոցը»,- ներկայացրել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը: