Թուրքական իշխանությունները չորեքշաբթի երեկոյան Հունաստանի կառավարական ինքնաթիռը 20 րոպե շարունակ պահել են թուրք-իրաքյան սահմանին՝ Մոսուլ քաղաքից հյուսիս՝ հրաժարվելով թռիչքի թույլտվություն տալ՝ չնայած, որ համապատասխան թռիչքի իրականացումն ավելի վաղ հաստատել էին:
Ինքնաթիռում եղել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ հունական ERT հեռուստաընկերությանը հղումով:
«Այս գործողությունը դուրս է բարիդրացիական հարաբերությունների գաղափարի շրջանակից և խախտում է դիվանագիտական վարքի կանոնները»,- նշում է հեռուստաալիքը:
Հայտնի է, որ Հունաստանի արտաքին գործերի նախարարի այցն Իրաք առաջինն էր վերջին 22 տարվա ընթացքում: Այցի ավարտից հետո ինքնաթիռը թռել է Իրաքից:
«Թուրքական իշխանությունները տեղեկացվել են հատուկ օդանավի չվերթի մասին և թռիչքի թույլտվություն են տվել, սակայն սահմանին մոտենալու պահին այն չեղարկել են: Ինտենսիվ դիվանագիտական բանակցություններ են սկսվել, ինքնաթիռը ստիպված է եղել նվազեցնել բարձրությունը և պտույտներ կատարել մինչ խնդրի լուծումը: Ընդ որում, վառելիքի անբավարարության ռիսկ է առաջացել»,- գրում է աղբյուրը:
auroranews.am