Րոպեներ առաջ հրթիռակոծվեց Ստեփանակերտը. թիրախակետում քաղաքացիական ենթակառուցվածքներն են. ԱԻՊԾ

Ադրբեջանը հերթական անգամ խախտեց մարդասիրական նպատակներով Մոսկվայում կրակի դադարի մասին ձեռքբերված պայմանավորվածությունը։

Արցախի արտաքին իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ րոպեներ առաջ հրթիռակոծվեց Ստեփանակերտը։ Թիրախակետում` քաղաքացիական ենթակառուցվածքներն են։

Նշվում է, որ զոհեր ու վիրավորներ, բարեբախտաբար չկան։