Ադրբեջանը շարունակում է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, խախտելով միջազգային կոնվենցիաների բոլոր դրույթները։
Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը, հատկապես լուսադեմին, թշնամին հրետանու կիրառմամբ ինտենսիվ կրակ է բացել Մարտունի քաղաքի և Կ.Շուկա բնակավայրի ուղղությամբ, իսկ առավոտյան` Բերդաշեն համայնքի ուղղությամբ։ «Հրետակոծվել են Հադրութի շրջանի Տող, Քաշաթաղի շրջանի Տիգրանավան, Այգեհովիտ և Աղավնո բնակավայրերը։ Տուժածների և վնասների մասին տեղեկությունները ճշտվում են»,-նշում են ԱԻ պետական ծառայությունից։
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ևս մեկ անգամ վերահաստատեց՝ ՊԲ ստորաբաժանումները բնակավայրերի ուղղությամբ թիրախավորված կրակ չեն վարում, միայն` ռազմական նշանակետերի: