ՀՀ նախագահի հրամանագրով Վաղինակ Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.
Վաղինակ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:
Հիշեցնենք՝ Վաղինակ Սարգսյանն Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար նշանակվել էր 2018թ. հունիսի 11-ին:
Վարչապետի առաջարկությամբ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վաղինակ Սարգսյանին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին:
Նախագահը վարչապետի առաջարկությամբ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար է նշանակել Արման Մարալչյանին: