Ռուսական ընկերությունը դուրս է գալիս Թուրքիայում ատոմակայան կառուցելու նախագծից

Ռուսական «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը կարող է դուրս գալ Թուրքիայում «Աքքույու» ատոմակայանի կառուցման նախագծից։

«Աքքույու» ԱԷԿ-ի կառուցման նախագիծն իրականացվում է «Աքքույու նուկլեար» ընկերության կողմից 2010 թ․ ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված միջկառավարական համաձայնագրի հիման վրա

«Ինտեր ՌԱՕ»-ի տնօրենների խորհուրդը հոկտեմբերի 26-ի նիստում հավանություն է տվել «Աքքույու նուկլեար»-ին (ներառված է «Ռոսատոմ»-ում, իրականացնում է Թուրքիայում առաջին ԱԷԿ-ի կառուցման նախագիծը) մասնակցության դադարեցմանը: Այս մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

«Աքքույու նուկլեար» ԲԸ-ի բաժնետերերն են՝ «Ռուսատոմ Օվերսիզ» (75%), «Ատոմստրոյէքսպորտ» (2,3%), «Ինտեր ՌԱՕ» (0,8%), «Ռոսէներգոատոմ» Կոնցեռն (22%), «Ատոմտեխէներգո» (0,025%) եւ «Ատոմէներգորեմոնտ» (0,025%):

Թուրքիայում առաջին «Աքքույու» ԱԷԿ-ի կառուցման նախագիծն իրականացվում է «Աքքույու նուկլեար» ընկերության կողմից 2010թ. մայիսին Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված միջկառավարական համաձայնագրի հիման վրա: «Աքքույու» ԱԷԿ-ի կառուցման ավարտից հետո 4800 Մվտ դրվածքային հզորությամբ ատոմակայանը տարեկան կարտադրի մոտ 35 մլրդ կվտ ժամ էլեկտրաէներգիա:

«Աքքույու» ԱԷԿ-ի առաջին բլոկի շահագործումը նախատեսվում է 2023 -ին։

 

auroranews.am