Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն «Թվիթերի» միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ իրենք՝ որպես դիտորդներ, ժամանել են Հայաստան՝ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին ծանոթանալու և միջազգային հանրությանը կոչ անելու՝ ջանքեր ներդնել խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար։
Նշենք, որ Ջոն Ինյառիտուն իսպանացի խորհրդարանականներից և լրագրողներից բաղկացած պատվիրակության կազմում այս օրերին գտնվում է Հայաստանում: