Արցախի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ Ջալալ Հարությունյանի վիճակը շարունակում ծանր, բայց կայուն մնալ:
«Վիճակը շարունակում է ծանր մնալ, բայց կայուն է»,- տեղեկացրել է Հովհաննիսյանը: