Համապատասխան գրությամբ դիմել եմ բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելու շարունակվող լայնածավալ ռազմական ագրեսիային, որը սանձազերծվել է Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ:
Հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի զինված ուժերը գործել են հերթական ռազմական հանցագործությունը Արցախի բնակչության նկատմամբ՝ կիրառելով հրկիզվող զինատեսակ՝ պարունակելով ամենայն հավանականությամբ սպիտակ ֆոսֆոր (տեսանյութեր՝ 1. https://bit.ly/3mNoZVU, 2. https://bit.ly/384jPkk):
Լայնամասշտաբ օդային կրակահերթը հրկիզվող ռազմական ուժի կիրառմամբ տեղի է ունեցել բնակավայրերի մերձակայքում գտնվող անտառային տարածքների վրա: Այն կարող է նաև անդառնալի վնաս պատճառել շրջակա միջավայրին՝ լայնածավալ անտառային հրդեհներից մինչև օդի, հողի, ջրի և կենսաբանական բազմազանության կայուն աղտոտման: Կարևոր է նշել, որ այս տարածքները բնակավայր են հազվագյուտ և անհետացող տեսակների համար, որոնք ներառված են Արցախի բույսերի և կենդանիների Կարմիր ցուցակում, ինչպես նաև Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ, IUCN) Կարմիր ցուցակում ընդգրկված տեսակների համար, ինչպիսիք են պարսկական (կովկասյան) ընձառյուծները, սև և սպիտակագլուխ անգղերը, գորշ արջերը և ուրիշներ:
Այդ կանխատեսված հարձակումները ուղղված են ոչ միայն Արցախի անտառային տարածքներում ապաստան փնտրող քաղաքացիական բնակչությանը և զինված ուժերին վնաս հասցնելուն, այլև թիրախավորել են այդ տարածքի էկոհամակարգը՝ զանգվածային անտառային հրդեհներ հրահրելու և կործանարար ավերումներ շրջակա միջավայրի աղտոտում առաջացնելու նպատակով:
Միջազգային հանրությունը պարտավոր է դատապարտել ռազմական հանցագործությա ն մեղավորներին, ենթարկել նրանց պատասխանատվության և կանխել հնարավոր հետագա նմանօրինակ լայնամասշտաբ հարձակումները: Այդ պարտավորությունն այսօր առավել արդիական է, քանի օրեցօր ադրբեջանական ռեժիմն ընդարձակում է հարձակումների ծավալները և ի լրումն Արցախի դեմ կիրառվող զինտեխնիկայի ավելացնում է նոր, ավելի վտանգավոր զինատեսակներ՝ դրանով իսկ մեծացնելով հումանիտար և բնապահպանական աղետի անդառնալիությունը, վտանգավորության աստիճանը և ծավալները: Մենք Ձեզ կոչ ենք անում վճռական գործողությունների՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու և Բաքվին ստիպելու դադարեցնել ագրեսիան և ռազմական հանցագործությունները:
Կոչ ենք անում Ձեր կազմակերպություններին ստանձնել պատասխանատվություն պահպանելու արժեքավոր էկոհամակարգերը՝ կանխելու հնարավոր էկոցիդը (պատերազմների ժամանակ հաճախ հակառակորդը էկոհամակարգն է թիրախ դարձնում և ոչնչացնում կանխամտածված կերպով) Արցախի Հանրապետության տարածքում:
Ռոմանոս Պետրոսյան
ENG
On October 30th, Azerbaijani armed forces committed yet another war crime against the people of Artsakh using incendiary weapons containing, what is most likely, white phosphorus or thermite substances (video evidences: 1. https://bit.ly/3mNoZVU, 2. https://bit.ly/384jPkk).
The large-scale air-delivered incendiary munitions attack occurred over mountainous forested areas near civilian settlements of Shushi, Mataghis and Askeran. It can cause irreparable damage to the environment ranging from large-scale forest fires to persistent pollution of air, soil, water and poisoning of flora and fauna. It is important to note that these particular areas are a habitat for rare and endangered species included into the Red List of plant and animal species of Artsakh, as well as species included into the IUCN Red List such as Panthera Pardus saxicolor, black and griffon vultures, Ursus arctos etc.
These deliberate attacks were aimed at causing harm not only to civilians and armed forces seeking refuge in the forested areas of Artsakh, but were also targeting the ecosystem of the area intending to cause massive forest fires as well as devastating destruction and pollution of the local ecosystem.
The international community must condemn the perpetrators of such war crimes, bring them to justice and prevent any further potential large-scale attacks of this nature. This is even more pressing today because with each passing day the Azerbaijani regime is increasing the scope of attacks and adding new and more dangerous weapons to the list of those used in Artsakh, hence increasing the irreversibility, severity and range of humanitarian and environmental catastrophes. We call on you to act decisively in putting pressure on Azerbaijan and force Baku to stop the aggression and perpetration of war crimes.
We call on your organizations’ responsibility to protect valuable ecosystems to prevent possible ecocide on the territory of Artsakh Republic.
RUS
30 октября вооруженные силы Азербайджана совершили военное преступление против народа Арцаха, вероятно, с использованием легковоспламеняющихся/термидных боеприпасов, содержащих белый фосфор (видеоролики: 1. https://bit.ly/3mNoZVU, 2. https://bit.ly/384jPkk)
Масштабные авиаудары с применением зажигательной силы были нанесены по лесным массивам вблизи населенных пунктов. Это может также привести к необратимым воздействиям на окружающую среду начиная с широкомасштабных лесных пожаров до стойкого загрязнения воздуха, почвы, водных ресурсов и биологического разнообразия. Следует отметить, что на этих территориях обитают редкие и исчезающие виды, занесенные в Красный список растений и животных Арцаха, а также Международного союза охраны природы (МСОП, IUCN), такие как персидский (кавказский) леопард, черный гриф и белоголовый сип, бурый медведь и др.
Эти преднамеренные нападения нацелены не только на причинение вреда гражданскому населению, ищущему убежища в лесных районах Арцаха, но и на экосистему этого района, чтобы спровоцировать массовые лесные пожары и разрушительные последствия для окружающей среды.
Международное сообщество должно осудить виновных в военных преступлениях, привлечь их к ответственности и предотвратить возможные дальнейшие крупномасштабные нападения. Это обязательство более актуально сегодня, поскольку азербайджанский режим день ото дня расширяет географию и объем атак, в дополнение к военной технике, используемой против Арцаха, добавляет новое, более опасное оружие, тем самым увеличивая степень опасности и объем необратимой гуманитарной и экологической катастрофы. Мы призываем вас предпринять решительные меры, чтобы оказать давление на Азербайджан, заставить Баку прекратить агрессию и военные преступления.
Мы призываем ваши организации взять на себя ответственность за сохранение ценных экосистем, чтобы предотвратить возможные экоциды (во время войн противник часто наносит удары и умышленно разрушает экосистему) на территории Республики Арцах.