Կարբոնյանո համայնքի խորհուրդը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

Իտալիայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ Կարբոնյանո համայնքի խորհուրդը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։

«Շնորհակալություն, Կարբոնյանո, համերաշխության և համընդհանուր արժեքների պաշտպանության համար»,- ասված է դեսպանության գրառման մեջ: