«Ալիևն ու Էրդողանը խայտառակ պարտություն են կրում Լեռնային Ղարաբաղում։ Բացատրեմ, թե ինչու՞։ Լեռնային Ղարաբաղում ես հանդիպեցի մարդկանց, որոնց տները այլևս չկային։ Սակայն այդ մարդիկ խիզախաբար գտնվում էին իրենց հողի վրա ու չէին վախենում։ Տեսա մարդ, ով եկել էր ճակատից ու իր տունը այլևս չկար։ Նա չէր չարացել այդ փաստից, քանի որ ամբողջ Արցախն էր դարձել իր տունը։ Մարդիկ չէին վախենում մահից։ Գիտե՞ք ինչու։ Որովհետև դա այդ մարդկանց հայրենիքն է, մարդ իր հայրենիքում զոհվելուց չի վախենում։ Իսկ ադրբեջանցիները վախենում են։ Նույնիսկ իրենց զինվորները չեն կռվում, այլ տեռորիստներ են բերել, որպեսզի իրենց փոխարեն կռվեն։ Քանի որ Էրդողանն ու Ալիևը որևէ կապ չուեն Արցախի հետ` նրանք փորձում են վերացնել անտառները, բնությունը, քաղաքները, որպեսզի Արցախը ոչնչացնեն…Չի ստացվելու, մենք ենք Արցախը». ՌԴ պատգամավոր Վիտալի Միլոնով