Ավստրիայի ոստիկանությունը Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալել է 14 մարդ: Այս մասին տեղեկացնում են Ավստրիայի ներքին գործերի նախարարությունից:
18-28 տարեկան բոլոր ձերբակալվածները միգրանտներ են, նրանցից ոմանք անգամ Ավստրիայի քաղաքացի չեն: Նրանց նկատմամբ ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու գործով քննություն է իրականացվում։
Վիեննայի իրավապահ մարմինների ղեկավարությունը հայտնել է, որ ձերբակալվածների մեջ կան նաև երկքաղաքացիություն ունեցող անձինք՝ այդ թվում Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի, Բանգլադեշի և Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացիություն ունեցողներ։