Մոսկվայից Երևան է ուղարկվել հումանիտար օգնության նոր խմբաքանակ

Ռուսաստանից Արցախի բնակչությանը հումանիտար օգնություն ուղարկելու գործընթացը շարունակվում է։ 
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Ռուսաստանի հայ համայնքի կողմից հումանիտար օգնության նոր խմբաքանակը՝ 50 տոննա, երեկ երեկոյան Մոսկվայից ուղարկվել է Երևան: 
Որպես աջակցություն՝ Երևան են ուղարկվել դեղորայք, բժշկական սարքավորումներ, մանկական հագուստ, առաջին անհրաժեշտության պարագաներ:
1lurer.am