Ֆրանսիայի նախագահը շենգենյան համակարգում փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ահաբեկչական սպառնալիքների ֆոնին կրկնապատկում է սահմանային անվտանգությունը վերահսկող ուժերի թիվը: Այս մասին տեղեկացնում է Greek City Times պարբերականը:

Ֆրանսիայի ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է արմատական փոփոխություններ իրականացնել շենգենյան համակարգում, ընդհանուր սահմանների անվտանգությունն ուժեղացնելու համար պետք են իրավապահ մարմինների ներկայություն գոտու արտաքին սահմաններին՝ կանոնադրության ինտեգրման ամրապնդմամբ:

Պարբերականը նշում է, որ սա կտրուկ մարտահրավեր է շենգենյան համաձայնագրի համար:

Շենգենյան համակարգի կանոնադրության վերանայման առաջարկի մասին Ֆրանսիայի նախագահը ցանկանում է խոսել դեկտեմբերին նախանշված Եվրամիության հանդիպմանը: Նույն գագաթնաժողովի ընթացքում էլ Էմանուել Մակրոնը մտադիր է ԵՄ անդամներին կոչ անել հաստատել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների առաջարկը:  

Հեղինակ`Մարի Կոստանյան
1lurer.am