Համացանցում լուր է շրջանառվում, ըստ որի՝ Ադրբեջանի պաշպանության նախարար Զաքիր Հասանովը թուրք բարձրաստիճան զինվորականների կողմից հեռացվել է պաշտոնից ռուս գեներալների հետ ունեցած սերտ կապերի համար:
Այս լուրին հաջորդեց տեղեկություն, թե Բաքվի գեներալները թուրքերի կողմից բանակի հրամանատարությունից հեռացվելուց հետո պատրաստվում էին խռովություն բարձրացնել պաշտպանության գերատեսչության ներսում:
Գերմանիայում բնակվող ադրբեջանցի բլոգեր Գաբիլ Մամեդովը հայտնում է, որ Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության պահանջով Ադրբեջանի 7 գեներալ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ բերման են ենթարկվել և բերվել Թուրքիա: Նրանք մեղադրվում են պետական դավաճանության համար, գրում է infoteka24.ru
Ըստ աղբյորի՝ չեզոքացնելով «ապստամբներին»՝ Թուրքիան ուզում է վերահսկել Ադրբեջանի զինված ուժերը:
Աղբյուրը նաև հիշեցնում է, որ դրանից առաջ էլ գեներալ-գնդապետ Նաջմեդդին Սադիկովը հեռացվել էր Գլխավոր շտաբի պետի պաշտոնից այն բանի համար, որ դժգոհել էր Ադրբեջանի զինված ուժերում թուրք զինվորականների ներգրավման
auroranews.am