Ադրբեջանական մեդիատիրույթում այսօր տարածվեցին լուսանկարներ և տեսանյութեր, որոնք ներկայացվում էին՝ իբրև Շուշիի գրավման ապացույցներ։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ տարածվող տեսանյութերում և լուսանկարներում երևացող ամրոցը որևէ առընչություն չունի միջնադարյան Շուշիի բերդի հետ։
Տեսանյութում մի խումբ տղամարդիկ Ադրբեջանի և Թուրքիայի դրոշներն ամրացնում են բերդի գլխամասում։ Հատկանշական է, որ դրոշներն ամրացնողները ո՛չ զինվորական հագուստով են, և ո՛չ էլ զինված, ավելին՝ քաղաքացիական հագուստով են։
Հաջորդ վայրկյաններին բարձրունքից երևացող քաղաքում որևէ ավերածություն չկա։ Հարց է առաջանում՝ իսկ այդ թեժ մարտերը որտե՞ղ էին ընթանում:
Ի վերջո, պարզապես համեմատելով Շուշիի և տեսանյութում երևացող բերդերը, կտեսնենք, որ դրանք տարբեր են։